Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Նոր Զելանդիան կխստացնի հսկողությունը զենքի շրջանառության ոլորտում

Նոր Զելանդիան կխստացնի հսկողությունը զենքի շրջանառության ոլորտում
16.03.2019 | 21:38

Նոր Զելանդիայի իշխանությունները խոստանում են խստացնել հսկողությունը զենքի շրջանառության ոլորտում՝ երեկ Քրայսչըրչ քաղաքում երկու մզկիթների վրա հարձակումից հետո, որի հետևանքով առնվազն 49 մարդ է սպանվել, մի քանի տասնյակը՝ ծանր վիրավորվել: Ահաբեկչական հարձակման հիմնական կասկածյալը՝ Բրենթոն Թարանթը, զենքը ձեռք է բերել արտոնագրով, վերջին տեղեկությունների համաձայն՝ նա 28 տարեկան է, ժամանակին մարզիչ է աշխատել Ավստրալիայում, ճամփորդել եվրոպական երկրներով, որտեղ էլ ոգեշնչվել է աջ ծայրահեղական հայացքներով: Այսօր Նոր Զելանդիայում սգո օր է հայտարարված, ավելի վաղ վարչապետ Ջասինդա Արդերնը հայտարարել էր, որ տեղի ունեցածը ամենասև օրերից մեկն է երկրի պատմության մեջ:

Դիտվել է՝ 2462

Մեկնաբանություններ